Կառավարությունը բաց է յուրաքանչյուր հարց քննարկելու համար՝ ի նպաստ ջրամատակարարման որակի բարձրացման. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ քննարկել է Հայաստանի ջրամատակարարման համակարգում նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Մալիկա Գենդուրին նշել է, որ պարբերաբար աշխատում են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ներդրումային ծրագրերի իրականացման, մեր երկրի տարածաշրջանների ջրամակատարարման համակարգերի բարելավման և շարունակական ջրամակատակարարում ապահովելու նպատակով:
Կարեն Կարապետյանը կարևորել է ոլորտի զարգացումը և նշել. «Որպեսզի ոլորտում առաջընթաց ապահովվի, բիզնեսը կայանա, տնտեսությունը զարգանա՝ այն, ինչ պայմանագրում նշված է, պետք է հստակ կատարենք, պահպանելով ժամանակացույցը»:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բաց է յուրաքանչյուր հարց և խնդիր քննարկելու համար՝ ի նպաստ ջրամատակարարման որակի բարձրացման:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ