Փարիզի Օռլի օդանավակայանում անհայտ անձը փորձել է խլել զինվորականի զենքը
Փարիզի Օռլի օդանավակայանում անհայտ անձը հարձակվել է զինվորական հերթապահի վրա, տեղեկացնում է ria.ru-ն։
Նախնական տվյալներով, տղամարդը փորձել է խլել Sentinelle գործողության շրջանակներում անվտանգություն ապահովող զինծառայողի զենքը։ Զինվորականները կրակ են բացել և ոչնչացրել հարձակվողին։
Մարդկանց Orly Sud տերմինալից տարհանել են, դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները՝ համոզվելու, որ հանցագործը համախոհներ չի ունեցել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին