Դեպի ԱՄՆ ինքնաթիռով էլեկտրոնիկա տեղափոխումն արգելվում է
ԱՄՆ թռչող ուղևորների համար մտցված արգելքը՝ ինքնաթիռ բարձրացնել էլեկտրոնային սարքավորումներ, կապված է աճող ահաբեկչական սպառնալիքի հետ, գրում է rt.com-ը։
Ինչպես նշում է CNN-ը, հետախուզության տվյալները ցույց են տալիս, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալները զգալիորեն կատարելագործել են պայթուցիկ սարքերը թաքցնելու իրենց մեթոդները։
Հաղորդվում է, որ ահաբեկիչները սովորել են պայթուցիկները թաքցնել էլեկտրոնային սարքավորումների մարտկոցների մեջ։
Ավելի վաղ նման արգելք կիրառել էր Մեծ Բրիտանիան՝ Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Թունիսից և Սաուդյան Արաբիայից ժամանող չվերթերի համար։ Արգելվել էր ձեռքի բեռում հեռախոսից ավելի մեծ էլեկտրատեխնիկա ունենալ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան