Ծառուկյանն էսօր պատրաստ է՝ իր փափուկ կյանքը թողած այս ծանրության տակ մտնի. Գագիկ Ծառուկյան
«2009-ից հետո օր օրի վիճակը Հայաստանում վատացել է, գործազրկությունը, արտագաղթը, աղքատությունը ավելացել է, ոչ մի բան դեպի լավը չի գնացել»,- այս մասին այսօր Սևանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքերով՝ եթե իրենց նախընտրական ծրագրի 15 կետերը կյանքի չկոչվեն հենց ապրիլի 3-ից, ապա, ըստ նրա, վիճակն ավելի վատ է լինելու:
«Փոքր ու միջին բիզնեսի հարկերից ազատում, վարկային տոկոսների նվազում և այլն: Այդ ամենը «Ծառուկյան» դաշինքը կիրագործի 50+1 ձայն ստանալու դեպքում առաջին իսկ ամսում»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Դաշինքի առաջնորդը այստեղ ևս անդրադարձավ վարկերի տոկոսադրույքներին, առողջապահության համակարգին, մասնավորապես պետական պատվերի համակարգի բարեփոխումներին, գործարանների վերագործարկմանը և այլն:
Նա նշեց, որ բոլոր համայնքներում մարդիկ իրեն դիմում են՝ ասելով, որ «Ծառուկյան ջան, ճար չունենք, փրկի»:
«Ծառուկյանն էսօր պատրաստ է իր փափուկ կյանքը թողած այս ծանրության տակ մտնի»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի խոսքերով՝ մեղավորը նաև բնակիչներն են, որոնք քավոր-սանիկին, խնամի-բարեկամին «խաթր» անելով են ընտրություն կատարում:
«Պետք է համակարգին ձայն տալ, որ օրենք փոխվի: Ես չեմ ասում՝ ինձ ձայն տվեք, ասում եմ՝ ում հավատում եք, նրան էլ ձայն տվեք: Բայց իմացեք, որ ձեր ընտրությունից է կախված ձեր ապագան ու առաջիկա հինգ տարիները»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին