Մենք միշտ պատրաստ ենք պատասխանատվություն կրելու. Տ. Մարգարյան
«Մենք պատասխանատվություն ենք կրել բոլոր ձեռքբերումների և անհաջողությունների համար, որոնք եղել են մեր երկրում։ Մենք միշտ պատրաստ ենք պատասխանատվություն կրելու»,- այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Տարոն Մարգարյանը:
«Դուք գիտեք, որ ապրիլի 2-ին տեղի են ունենալու ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը։ Հանրապետական կուսակցությունը ևս ներկայացնում է իր ծրագիրը, որն իրատեսական է, բխում է մեր ժողովրդի սրտից, երկրի շահերից: Մենք չենք եկել խոստումներով, մենք եկել ենք հստակ կատարած աշխատանքով, ստեղծվել է այն ծրագիրը, որը մեր ժողովրդին տանում է դեպի բարեկեցիկ կյանք, մեր երկրին տանում է դեպի անվտանգություն, բարեփոխումներ և առաջընթաց»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի խոսքով՝ շենգավիթցիները միշտ եղել են ՀՀԿ-ի կողքին, ինչի համար շնորհակալություն հայտնեց նրանց. «Շենգավիթցիները միշտ վստահել են ՀՀԿ-ին, որովհետև ՀՀԿ-ն երբևէ չի խուսափել պատասխանատվությունից»։
Նա կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ