Զուրաբյանի ասուլիսից հետո հրճվելու բան չմնաց. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ ՀՀԿ-ն ունի իր հստակ դիրքորոշումը , որը ներառված է իրենց նախընտրական ծրագրում:
«ՀՀԿ-ն գտնում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը , մենք սատարելու ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ: Մենք պետք է ուժեղացնենք մեր պաշտպանունակությունը և քայլեր ձեռնարկենք, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը, թե ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ՀՀԿ խոսնակին խորհուրդ էր տվել, որ «շատ չհրճվի» Հանրային հեռուստաընկերությանը՝ Արցախի հարցի հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես ուղիղ եթերով լսել եմ իմ հարգարժան գործընկեր պարոն Զուրաբյանի ասուլիսը, ինքն ինձ, այո, առաջարկեց չհրճվել ՀԱԿ-ով կամ իրենց քարոզարշավով ու տեսակետներով; Ես կարող եմ ասել, որ հարգելի՛ պարոն Զուրաբյան, ձեր ասուլիսից հետո հրճվելու բան չմնաց»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ