Սպորտի նախարարությունը 1 մլն դրամի գրասենյակային ապրանքներ է գնել.«Ժողովուրդ»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցել է ճոխ գնումների: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի է դարձել, որ մոտ 1 մլն դրամ այս նախարարությունը հատկացրել է գրասենյակային տարբեր ապրանքներ գնելու համար:
Ըստ այդմ, 200 հազար դրամ ծախսվել է բլանկներ, 300 հազար դրամ՝ թղթապանակներ գնելու համար: 36 հազար դրամ այս նախարարությունը ծախսել է 5 հատ կաշվեպանակների համար: Բայց ամենաշատ գումարը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հատկացրել է շնորհավորական բացիկներ գնելու համար՝ 455 հազար դրամով նրանք ձեռք են բերել ալ կարմիր գույնի, դեկորատիվ թղթով, թավշյա ծածկույթով բացիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ