Սամվել Կարապետյանը մի շարք գործարարների հետ կժամանի Հայաստան՝ ներդրումներ անելու. «Հրապարակ»
«Վերջապես հստակեցվել է երկար սպասված` հայաստանյան կառավարությանն ու տնտեսությանն աջակցող ռուս-հայաստանյան ներդրումային ֆոնդի ստեղծման օրը: Այսօր Հայաստան կժամանի Սամվել Կարապետյանը` ռուսաստանյան մի շարք գործարարների հետ, իսկ մարտի 25-ին կարվի համապատասխան հայտարարությունը: Հիշենենք, որ նման ինվեստիցիոն ակումբի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարեսկզբին` Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում»:
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` այդ ներդրումներն առաջին հերթին ծառայելու են մարզերի համաչափ զարգացմանը, չնայած մինչ այդ խոսակցություն կար, որ առյուծի բաժինը կհասնի Լոռու մարզին` Սամվել Կարապետյանի փոքր հայրենիքին։
«Ներդրումների ծավալի սահմանափակումներ չկան»,- շեշտել է թերթի աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան