Նոր Գեղիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել: ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 08:40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 1968 թ. ծնված Ա. Ազարյանի դին:
Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1984 թ. ծնված Ա. Հ.-ը, բեկորային վնասվածքներով դիմել է ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Պայթյունի հետևանքով փլուզվել է 350 քմ մակերեսով շինության 100 քմ հատվածը:
Panorama.am-ի լուսանկարիչը եղել է դեպքի վայրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ