Արվեստի շուկան մատնանշում է ճգնաժամ
Չնայած Բաց շուկաների դաշնային հանձնաժողովի /FOMC/ նիստում վերջապես որոշման են եկել, որ տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է և կարելի է սկսել բարձրացնել տոկոսները, ավելի շատ է նկատելի դառնում, որ համաշխարհային տնտեսությունն այնքան էլ առողջ չէ, ինչպես կարծում են վերահսկող մարմինները:
vestifinance.ru կայքը գրում է, որ չնայած աշխարհի շատ հարուստ մարդիկ տնտեսական ցիկլի փոփոխության իմունիտետ ունեն, բայց նրանք ևս հանկարծ որոշել են դադար վերցնել և չգնել բազմամիլիոնանոց արվեստի գործեր: Արվեստի գործերի և անտիկվար իրերի վաճառքը, UBS Group AG և Art Base-ի զեկույցով, նվազել է 11 տոկոսով՝ հասնելով մինչև 56,6 միլիարդ դոլարի:
«Շատ բարդ տարի էր արտ-դիլերների համար»,- ասել է Arts Economics-ի հիմնադիր Էլեր ՄաքԷնդրյուն:
2017 թվականի՝ իր կանխատեսումները նա հիմնավորում է՝ հաշվի առնելով տնտեսական և աշխարհաքաղաքական անորոշությունը, որը նախկինի պես իշխում է աշխարհում:
Աճուրդային վաճառքը նվազել է 26 տոկոսով՝ հասնելով 22,1 միլիարդ դոլարի: Հետպատերազմյան և ժամանանակից գործերի վաճառը նվազել է 18 տոկոսով, ժամանակակից արվեստի գործերի վաճառքը՝ 43 տոկոսով, իմպրեսիոնիստների կտավների վաճառքը՝ 31 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին