Ոստիկանությանը 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենա է ձեռք բերելու. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կառավարության վերջին նիստի ժամանակ գաղտնի պայմաններում քննարկված հարցերից մեկը եղել է ոստիկանության կողմից 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենաներ ձեռք բերելու հարցը։ Թերթին ոստիկանությունից հրաժարվել են այս առնչությամբ որևէ տեղեկություն տրամադրել՝ նշելով որ դա կառավարության գործառույթն է և կառավարության որոշումը։
Ըստ թերթի, կառավարության նիստի ժամանակ այս հարցը քննարկելիս՝ Կարեն Կարապետյանը, դիմելով ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ասել է՝ «Հետընտրական ժամանակահատվածի համա՞ր է պետք», ինչին ոստիկանապետը պատասխանել է՝ «Ի տարբերություն ձեզ , մենք արդեն սկսել ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին