ԱՄՆ մտադիր է իր երկրից Հնդկաստանի քաղաքացիներ արտաքսել
ԱՄՆ-ն սկսել է Հնդկաստանի՝ 270 քաղաքացիների արտաքսման գործընթացը: Ամերիկյան իշխանություններն այդ մասին տեղյակ են պահել Հնդկաստանի իշխանություններին: ԱԳՆ-ից խնդրել են հաստատում այն մասին, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիություն ունեն:
ԱՄՆ-ում հայտարարել են, որ արտաքսումը կիրականացնեն միայն Հնդկաստանի իշխանությունների կողմից հաստատում ստանալուց հետո:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ում Հնդկաստանի 500 հազար քաղաքացի է ապօրինի կերպով ապրում: Նրանք երկիր մուտք են գործել օրինական, սակայն սահմանված ժամկետի ավարտից հետո չեն լքել Նահանգները:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ