«Դիփ խաբում ին ու խաբում». Ոստիկանությունից անտեսված դերձակուհիներ
ՀՀ ոստիկանության «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները շարունակում են պահանջել ութ ամսվա իրենց չստացած աշխատավարձերը:
Ինչպես այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ֆաբրիկայի աշխատակցուհի Մայրանուշ Մխիթարյանը, արդեն չորրոդ տարին է՝ ֆաբրիկան լուծարվել և սնանկացել է, սակայն աշխակիցներն առ այսօր չեն վճարվել:
«Դիմում ենք գրել վարչապետին, սակայն ոչ ոք մեզ չի օգնում: Ասել են, որ եթե լավ փաստաբան վարձենք, անպայման կստանան իրենց աշխատավարձերը: Բայց մեզնից ոչ ոք հնարավորություն չունի, որ փաստաբան վարձենք: Եվ ինչո՞ւ պետք է վարձենք, եթե շատ հանգիստ պետք է ստանայինք մեր գումարները»,- զայրացած հարց տվեց նա
Ֆաբրիկայի աշխատակցուհիներից տիկին Արաքսն ընդգծեց, որ այժմ պատրաստվում են Երևանում միջազգային կառույցների գրասենյակների առջև ցույցեր անել, արտասահմանյան դեսպանատներից քաղաքական ապաստաններ խնդրել:
«Մեր երկիրը մեզ տերություն չի անում, թքած ունեն մեզ վրա, բոլորս մեր երեխաների համար բեռ ենք դարձել: Պեպոյի վիճակում ենք՝ «Դիփ խաբում ին ու խաբում»»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ ոստիկանությունից իրենց հայտնում են՝ եթե կառավարությունից հանձնարարական ունենան, կվճարեն:
Ֆաբրիկայի աշխատակցուհիներից Սանամ Ավագյանը հերթին նկատեց, որ իրենք հարյուրավոր գեներալների համար անթերի համազգեստներ են կարել, որոնցով նրանք դուրս են եկել տոնական շքերթների, սակայն այսօր նույն այդ մարդկանց կողմից անտեսված են:
«Վարչապետն ասում է՝ «Ընտրեք ՀՀԿ-ին, որ ապրեք ազատ Հայաստանում»: Մենք էլ ասում ենք՝ դե հիմա տվեք մեր աշխատավարձերը, որ տեսնենք՝ ինչ ենք անելու»,- զայրացած ասաց տիկինը:
Կանայք իրավապահներին հորդորեցին գտնել ֆաբրիկայի տնօրեն Սամվել Բեկչյանին, ով ներկայումս հետախուզման մեջ է:
«Սամվել Բաբայանին րոպեական գտան, ձերբակալեցին, որ ուզեն նրան էլ կգտնեն: Ուղղակի գիտենք՝ ով է նրա թիկունքում»,- ասացին նրանք:
Լուսանկարը՝ «Սպուտնիկի» արխիվից։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ