Հարցում. Իշխանություններին ուղղված հիմնական պահանջը գործազրկության խնդրի լուծումն է
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) մարտի 17-24-ը Հայաստանում անցկացրած «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» սոցիալական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 1600 քաղաքացու 82 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից: 57 տոկոսը կարծում է, որ երկրի վիճակը վերջին տարիներին վատթարացել է: Հարցվածների միայն 26 տոկոսը ենթադրում է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում:
Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:
Իշխանություններին ուղղված հիմնական պահանջը գործազրկության խնդրի լուծումն է, նաև՝ ճանապարհներ, աղքատություն, ցածր թոշակ, աշխատավարձ, շրջակա միջավայրի աղտոտվածություն, արտագաղթ և այլն:
Հարցվածների ուշադրության կենտրոնում է գտնվում նախընտրական քարոզարշավը, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը, վարչապետի փոփոխությունը, լարվածությունը սահմանին, գնաճ, գնանկում, կառավարության փոփոխությունը:
Հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:
Հարակից հրապարակումներ`
- ВЦИОМ-ի նոր հարցումը․ ՀՀԿ-ն 8%-ային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին
- ВЦИОМ. Հարցվողների 72 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ