Կապիտոլիումի մերձակայքում բեռնատարի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել ոստիկաններին
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մերձակայքում, հրաձգություն է տեղի ունեցել, տեղեկացնում է lenta.ru-ն։
Ըստ տեղեկատվության՝ բեռնատարը մխրճվել է հերթապահություն իրականացնող ոստիկանական մեքենայի մեջ։ Դրանից հետո ոստիկաններից մեկը կրակ է բացել, ոչ ոք չի տուժել։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է։ Նախնական վարկածով, ավտոմեքենայի ղեկին կին է եղել։
Ավտոճանապարհային պատահարից հետո նա փորձել է վրաերթի ենթարկել իրավապահներին։
Ներկայումս Կապիտոլիումի շրջակայքի փողոցները փակ են։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ