Քաղաքական 19:07 29/03/2017 Հայաստան

Կարեն Կարապետյանի վստահության բարձր ինդեքսը չի ձևավորվել նախընտրական համատեքստում. Գերասիմ Բարսեղյան

Քաղաքագետներ  Արմեն Մինասյանը և Գերասիմ Բարսեղյանը զրուցել են նախընտրական սոցիոլոգիային առնչվող հարցերի մասին։

Արմեն Մինասյան.- Նախընտրական ժամանակահատվածում քաղաքական սոցիոլոգիան մղվում է առաջին պլան: Որքանով են սոցհարցումներն իրապես արտահայտում հասարակական տրամադրությունները և քաղաքական ուժերի հնարավորությունները:
Գերասիմ Բարսեղյան.-Ինչ խոսք, սոցիոլոգիական հետազոտությունները մեծ կիրառում ունեն ցանկացած ընտրական գործընթացում: Այս գործիքի կիրառումը թույլ է տալիս քաղաքական ուժերին ավելի թիրախավորված և արդյունավետ քարոզարշավ անցկացնել: Բայց որևէ քաղաքական ուժի պատվերի շրջանակներից դուրս նույնպես, տարբեր կենտրոններ անցկացնում են հարցումներ և դրանց արդյունքները ներկայացնում հանրությանը: Այս դեպքում պատվիրատուի դերում կարող են հանդես գալ ԶԼՄ-ներ, հետազոտավերլուծական կենտրոններ: Որոշ դեպքերում դա կարող է լինել հենց կոնկրետ հետազոտություն իրականացնող կենտրոնի նախաձեռնությունը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով են դրանք օբյեկտիվորեն արտահայտում նախընտրական իրական պատկերը, պետք է նախևառաջ հասկանալ՝ ինչ մեթոդաբանությամբ ու ընտրանքով են հարցումներն իրականացվում, հաշվարկվում են, արդյոք, ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները, ինչ ժամկետների մեջ են անցկացվում և բազմաթիվ այլ գործոններ:

Արմեն Մինասյան.-Վերջերս հրապարակված հարցումների տվյալներով վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը դրական են գնահատել հարցվողների 80 տոկոսից ավելին: Դո՞ւք, իրոք, կարծում եք, որ նման մեծ վստահության պաշար ունի վարչապետը:
Գերասիմ Բարսեղյան.-Ձեր հարցը շատ ընդգրկուն է, բայց փորձեմ տալ հնարավորին չափ հակիրճ պատասխան: Նախ մի շատ կարևոր հանգամանք ընդգծենք՝ վստահության այդ ինդեքսը չի ձևավորվել նախընտրական շրջանում և կարող ենք ասել, որ հիմնականում նախընտրական համատեքստից դուրս է: Իրականում նրա նկատմամբ ձևավորված վստահության բարձր մակարդակն ավելի շատ հանրային սպասման հետևանք է, եթե կուզեք՝ ավանսային վստահություն է: Եթե փորձենք դիտարկել նրա մուտքը, ապա շատ պարզ ու հանրամատչելի քայլեր ու գործողություններ կտեսնեք դրա տակ. նա եկավ, անկեղծ, առանց այլևայլությունների տվեց տնտեսության իրական ախտորոշումը, վերհանեց հասարակական հարաբերություններում գոյություն ունեցող կնճիռները, "թևերը քշտեց" և լծվեց գործի: Այս ընթացքում շատ բան չխոստացավ, պոպուլիստական հայտարարություններ չարեց, միայն վստահեցրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու, մարդկանց կյանքի որակը բարելավելու և հասարակության շրջանում արդարության դեֆիցիտը լրացնելու համար: Այս թեզերը Կարեն Կարապետյանը հանրության լայն շրջանակներին հասցրեց խիստ պարզ ու մատչելի կոդերով: Կարող ենք փաստել, որ մեր հասարակության մեծ մասն ընկալեց և հավանության արժանացրեց նրա ծրագրային մոտեցումները և կառավարման սկզբունքները: Հատկանշական է, որ տրված է նաև այդ ուղղությամբ բեկումնային քայլերի մեկնարկը:

Արմեն Մինասյան.-Հանրային սպասումն այս պայմաններում շատ պարտավորեցնող է: Մարդիկ, ինչպես դուք ասացիք, ավանսով վստահում են, հույս է նրանց մոտ արթնանում, բայց արագ ու շոշափելի արդյունքներ չտեսնելու պարագայում կարող են նույն կերպ էլ հուսախաբվել, դրանից բխող բոլոր հետևանքներով: Արդյո՞ք, նման հեռանկարը հաշվարկել են վարչապետն ու իր քաղաքական թիմը:
Գերասիմ Բարսեղյան.-Իրականում նա շատ զուսպ է նույնիսկ այս ժամանակահատվածում, երբ քաղաքական ուժերից շատերն անիրականանալի, նույնիսկ ֆանտաստիկայի ասպարեզից խոստումներ են շռայլում ընտրողներին: Ակնհայտորեն, նա չի որդեգրել ընտրողին սին խոստումներով մոլորեցնելու և կարճաժամկետ շահեկան վիճակ՝ իր և իր քաղաքական թիմի համար արձանագրելու մարտավարություն: Կարեն Կարապետյանը շատ հստակ ու պատկերավոր ներկայացնում է երկրի առջև ծառացած խնդիրները և մատնանշում դրանց լուծման ուղիներն ու իրական հնարավորությունները: Սա շատ շիտակ և ուղիղ երկխոսություն է ընտրողի հետ: Մարդն ասում է մենք շանս ունենք հզոր երկիր դառնալու և տալիս է դրա ճանապարհային քարտեզը: Այն զերծ է փիլիսոփայական զեղումներից, շատ պրագմատիկ և իրատեսական է: Միաժամանակ իրագործման առումով բարդ ու խնդրահարույց է: Սակայն այլ տարբերակ չկա. մենք պետք է գնանք այդ ճանապարհով:

Արմեն Մինասյան.-Իսկ Կարեն Կարապետյանի վստահության բարձր ինդեքսը և առհասարակ դրական հանրային ընկալումն իրականում կարո՞ղ են անդրադառնալ ՀՀԿ-ի վրա:
Գերասիմ Բարսեղյան.-Ընդհանուր առմամբ՝ այո: Ակնհայտ է, որ ընտրողը շատ դեպքերում քվեարկում է անձ/լիդեր-քաղաքական ուժ մոդելով: Բայց միաժամանակ խիստ մրցակցային ընտրապայքարում, երբ սուր պայքար է գնում անգամ մեկ քվեի համար, կարող են աշխատել նաև այլ գործոններ, որոնք ակնկալվող պատկերը որոշակիորեն փոխելու հիմքեր կստեղծեն: Մասնավորապես, հակափիարը, պոպուլիզմը, սոցիալական դեմագոգիան այդ առումով աշխատող տեխնոլոգիաներ են: Ինչ խոսք, որոշակիորեն տանում է նաև իշխանության քաղաքական ուժի ներկայացուցիչը լինելու հանգամանքը: Գաղտնիք չէ՝ աշխարհի ոչ մի անկյունում իշխանությանը չեն սիրում: Անշուշտ, հնարավոր է կորցնել նաև քաղաքական ծրագրերի պայքարի տիրույթում: Քաղաքական սոցիոլոգիան ունի աշխատող գործիքներ այս ամենի ազդեցությունը չափելու համար:

Արմեն Մինասյան.-Թեպետ, քաղաքական կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, այնուամենայնիվ, մի վերջին հարց՝ ինչ վիճակում են քաղաքական ուժերը, ինչպես եք գնահատում նրանց հնարավորությունները:
Գերասիմ Բարսեղյան.-Ներկայում նախընտրական քարոզարշավը թևակոխել է մի այնպիսի փուլ, երբ ցանկացած օր, անգամ ժամ կարող է իրավիճակ փոխվել: Միաժամանակ ընտրողների մոտ բյուրեղանում են քաղաքական նախապատվությունները: Ինչ խոսք, այս առումով էական նշանակություն կունենան քարոզարշավի վերջին օրերը: Հաշվի առնելով այդ ծանրակշիռ հանգամանքը, ձեռնպահ կմնամ հստակ տենդենցներ նախանշելուց: Սակայն ընդհանուր գնահատականներ, անշուշտ, կարելի է հնչեցնել: Մասնավորապես, իմ տպավորությամբ, այս ընտրությունները բավականին մրցակցային են և քաղաքական ուժերը հիմնականում լավ են պատրաստվել կարևոր քաղաքական ստուգատեսին: Դա է պատճառը, որ ընդգծված "աութսայդերներ", սկզբունքորեն դժվար է մատնանշել: Իմ դիտարկումներով անգամ Կոմկուսն է հավաքում: Եթե հաշվի առնենք, որ  դեռևս քիչ չեն որևէ քաղաքական ուժին նախապատվություն չտված հարցվողները, կոնկրետ պատասխանից հրաժարվողները և չկողմնորոշվածները, ապա իրականում կարող է պատկերը որոշակիորեն փոխվի: Մենք չգիտենք՝ ինչպիսի ընտրական վարքագիծ կդրսևորեն այս ընտրողները: Մյուս կողմից արդյունքների վրա, անշուշտ, կազդի նաև վարկանիշային քվեարկությունը: Դժվար է հստակ գնահատել, թե քանի տոկոս են կազմում այն ընտրողները, ովքեր ապրիլի 2-ին կքվեարկեն կոնկրետ անձ-թեկնածուին՝ չկարևորելով ինչ քաղաքական ուժ է ներկայացնում նա: Մի խոսքով, դեռևս շատ հարցեր այս առումով օդից կախված են և քաղաքական սոցիոլոգիան այս պահին, կարող է միայն մոտավոր տենդենցներ վերհանել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:11
Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Արտակ Հովհաննիսյան
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել,. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն Հայաստանի համար 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}