«Տաշիր Կապիտալ»-ը գնել է ՀրազՋԷԿ-ի 100 տոկոս բաժնետոմսերը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում է կայացվել Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու վերաբերյալ: Բաժնետոմսերը կգնի «Տաշիր Կապիտալ» ընկերությունը:
«Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը»,-ասված է հանձնաժողովի որոշման մեջ:
Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին