Արցախի ԱԺ-ն լիագումար նիստ է գումարել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը այսօր գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանը քվեարկել և ընդունել է.«ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որի ընդունումը, ըստ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Ս.Պետրոսյանի, նպատակ ունի առավել բարձրացնել քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ուժերի գործունեությունը և դրանք համապատասխանեցնել արդի պահանջերին:
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի և տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ նիստի օրակարգում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի բարձրացնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերի բժշկական օգնությունը և սպասարկման հասանելիությունը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերի կանխարգելումը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև պատգամավորներ Ռուսլան Իսրայելյանի, Լեռնիկ Հովհաննիսյանի, Էդուարդ Աղաբեկյանի, Վիլեն Սաֆարյանի և Արսեն Առստամյանի համահեղինակությամբ ներկայացված «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի կանոնակարգել սահմանված պարբերականությամբ պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար վարժական հավաքների անցկացումը և զինված ուժերի կազմում պահանջվող պատրաստվածություն ստացած պահեստազորի տեղի ու դերի հստակեցման հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ