Տնտեսություն 13:38 30/03/2017 Հայաստան

Քաղաքական ուժերի պոպուլիստական խոստումները միայն քվեներ ստանալու համար են. Թաթուլ Մանասերյան

«Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը չի խուսափել պոպուլիստական խոստումների գայթակղությունից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ այս գնահատականը տնտեսագետներից կազմած մշտական պլատֆորմինն է, որի անունից էլ ինքը հանդես է գալիս:

«Ավելին՝ բազմաթիվ ծրագրերում դրանք ուղղակի օգտագործում են միմիայն քվեներ շահելու համար, և բնավ իրենց նեղություն չեն տվել փոքր-ինչ հստակություն մտցնել, թե ինչպես են պատկերացնում այս կամ այն առաջարկի իրագործումը»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի խոսքերով՝ ծրագրերի մեծ մասում կոռուպցիայի դեմ պայքարի մասին դրույթներ կան, բայց որևէ ծրագրում այդպես էլ նշված չեն  հստակ քայլեր, առաջարկություններ, թե ինչպես են այդ «աղետի» դեմ պայքարելու: Նույնը, ըստ նրա, վերաբերում է ստվերային տնտեսությանը:

«Ծրագրերում բավական անդրադարձեր կան, սակայն հետաքրքիր է, որ ստվերի կրճատման, այսինքն՝  հարկման դաշտ բերելու, պետական բյուջեն եկամուտներով  համալրելու և դրանից ելնելով մյուս խոստումների՝  կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացման կապը բացարձակ հաստատված չէ: Ավելին, կան բազմաթիվ խոստումներ, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի  հարկերից ազատելու մասով: Սակայն հարկային արտոնությունների պարագայում խնդիրներ են առաջանում՝ ինչպես հարկեր չհավաքելով կարող են բարձրացնել աշխատավարձները»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Ինչ վերաբերում է վարկերին,  որոնց մասին գրեթե բոլորն են խոսում,  տնտեսագետը նշեց, որ դա իսկապես լրջագույն խնդիրներից մեկն է, բայց ինչպես  դրանք մատչելի դարձնել, ինչի հաշվին՝ դարձյալ ծրագրերում  անդրադարձ չկա:

Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝  քաղաքական ուժերի նախընտրական  ծրագրերում գրեթե անդրադարձ չկա գիտության զարգացման, երիտասարդ ընտանիքների Հայաստանում արմատավորվելու և իրենց մասնագիտական կարողությունն իրացնելու մասին: Մինչդեռ,  ըստ տնտեսագետի, երիտասարդների ուղեղների արտահոսքի պատճառով անհնար է դառնում բազմաթիվ ծրագրերի իրագործումը:

«Այսօր, գնահատական տալով քաղաքական ուժերի մեծ մասամբ անիրատեսական խոստումներին, ուզում ենք հուսալ, որ մեր՝ առարկայական քննարկումներից  բխող գնահատականը ճիշտ ըմբռնում կգտնի քաղաքական ուժերի մոտ»,- ընդգծեց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանը նշեց նաև, որ ծրագրերում առաջարկներն ու խոստումները մեծ մասամբ կոսմետիկ բնույթ են կրում, որոնք չեն կարող փոխել Հայաստանի տնտեսության իրավիճակը:  Նրա խոսքերով՝ անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, Հայաստանին  պետք է որակապես նոր տնտեսություն:

Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից ներդրումների վերաբերյալ խոստումներին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այս խոստումները ևս գայթակղությունների թվում են: ՀՀ կառավարությունը որոշ չափով հաշվառում է իրականացրել, թե որ ճյուղերում ինչ  չափով, ինչ ծավալների ներդրում է անհրաժեշտ,  որը 5 մլրդ-ից ավելի է:

«Ձևավորվել են նաև ներդրումային հիմնադրամներ և, կարծում եմ՝ դրական միտում է ներդրումներին ուշադրություն դարձնելը, բայց կարևոր է հստակեցնել, թե որ ճյուղում, որտեղ են ներդրումները փոխշահավետ և ներդրողի,  և մեզ համար»,- ասաց տնտեսագետը:

Պատասխանելով  Panorama.am-ի հարցին, թե քաղաքական ուժերից մեկի առաջնորդի 15 մլրդ դոլարից ավելի ներդրում ներգրավելու խոստումը որքանով է իրատեսական, այն դեպքում, երբ դա մեր ՀՆԱ-ից բարձր է, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ Հայաստանում 5 մլրդ էլ, 20 մլրդ դոլարի ներդրում էլ կարելի է անել, բայց  որտեղի՞ց են գալու այդ ներդրումները, ո՞ր պետություններից, և ուր պետք է ուղղենք:  Պետք է հստակեցնել, թե որ ճյուղերում են կատարվելու այդ ներդրումները: Միայն գյուղատնտեսության ոլորտում առնվազն 10 մլրդ դոլարի ներդրման կարիք կա»:

Միաժամանակ Թաթուլ Մանասերյանը նշեց,  որ գրեթե ոչ ոք չի անդրադառնում հարցին՝  եթե ակնկալիք ունենք դրսից միլիարդավոր ներդրումների, ինչո՞ւ մենք ներքին ներդրում չենք անում:

«Բոլորը խոսում են դրսից ներդրումներ ներգրավելու մասին, բայց ինչու պետք է միլիարդավոր դոլարների ներդրում անեն ՀՀ-ում, եթե մենք ինքներս ներքին ներդրումներ չենք անում: Եթե ներքին ներդրումները չենք խթանում, այդ դեպքում ով պետք է հետաքրքրված լինի, որպեսզի  Հայաստանում ներդրումներ կատարի»,- ասաց տնտեսագետը: 

Դիտարկմանը, թե ի վերջո նախընտրական ծրագրերում  չկա՞ն իրատեսական տարրեր, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Չի կարելի ասել՝ իրատեսական տարրեր չկան, բայց դրանք կազմում են բավական փոքր հատված։ Ավելին՝ մեկ-երկու քաղաքական ուժի դեկլարատիվ բառերից բացի հստակություն չկա, մի քանի նախադասություն է  շարադրված, որն առաջին կուրսեցին էլ կարող է անել»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}