«Հայ-ռուսական բարեկամությունը դեռ շատ անհրաժեշտ է մեզ». կոմկուս
«Մենք մեր ժողովրդին, ընդդիմախոսներին և բոլոր մարդկանց մեր ասելիքն ունենք, ովքեր պատեհ անպատեհ փորձում են հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրել»,-նախընտրական քարոզարշավն ամփոփելով՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Գագիկ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ հայ-ռուսական բարեկամությունը դեռ շատ անհրաժեշտ է մեզ։
«Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան և սահմանապահների ռազմաբազան մեր երկրի համար առայժմ խիստ անհրաժեշտ են: Եվ թող այլ ուժերը չփորձեն պարտադրված ասելիք ներկայացնել ժողովրդին` ասելով, որ այդ բազաները, հատկապես 102-րդ ռազմաբազան, պետք է հանվի Գյումրիից»,- ասաց նա:
Նա հավելեց, որ եթե հարցնեն, այնտեղ բնակվող մարդիկ իրենք էլ չեն ցանկանա, որպեսզի այդ ռազմաբազաներն իրենց բնակավայրերից հանվեն:
>
Հարակից հրապարակումներ`
- Կոմկուսը խորհրդարանում հայտնվելու դեպքում ֆինանսական հեղափոխություն է խոստանում
- Քարոզարշավի ժամանակ ամբողջ հանրապետությունը ոտքի տակ առանք. Տաճատ Սարգսյան
- Եթե ԱԺ մտնենք, կտրելու ենք աղանդների ու մարմնավաճառության «քոքերը». Տաճատ Սարգսյան
- Ոչ մի հանկարծակիություն չկա մեր գալու մեջ. Տաճատ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին