Առաջարկվել է նախաձեռնել «Գինու զբոսաշրջություն» զբոսաշրջային արդյունքի մշակման և խթանման ծրագիր
Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 29-ից ապրիլի 1-ը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի շրջանակներում ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աշխատանքային խմբի նիստը:
Նիստին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, ով հանդես է եկել ելույթով և առաջարկել ՄԱԿ ԶՀԿ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ), նաև մի քանի անդամ պետությունների համագործակցությամբ, Մետաքսի ճանապարհի շրջանակներում նախաձեռնել «Գինու զբոսաշրջություն» զբոսաշրջային արդյունքի մշակման և խթանման ծրագիր, ինչը մասնակիցների հավանությանն է արժանացել:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մեխակ Ապրեսյանը մի շարք առանձին հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների հետ։ Մասնավորապես ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հետ քննարկվել է ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի նստաշրջանին Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի օրակարգը, որը ներառում է նաև ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների թեկնածուների հաստատման և ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղարի ընտրության հարցերը: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ ԶՀԿ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու Մետաքսի ճանապարհի շրջանակներում Հայաստանում կազմակերպվող միջոցառումների, այդ թվում ավանդական փառատոնների վերաբերյալ տեղեկատվությունը։
«Tripadvisor» ճամփորդությունների վերաբերյալ համաշխարհային կայքի տնօրեն Հելենա Էգանի հետ քննարկվել են կայքում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվությունն առավել ակտիվ տարածելու հնարավորությունները։
«Connecting travel» զբոսաշրջության արդյունաբերության գործարար համայնքի համաշխարհային կայքի միջազգային կապերի պատասխանատու Դանիելա Վագների հետ քննարկվել են Մեծ Բրիտանիայում Հայատանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու, ինչպես նաև հայկական և բրիտանական մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև գործարար կապերի ձևավորման և զարգացման հնարավորությունները։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը զբոսաշրջիկի համար գրավիչ կարող է դառնալ գինեբուժության շնորհիվ
- Արենի գինու փառատոնին ներկա են Տուրիզմի համաշխարհային կազմակերպության համաժողովի մասնակիցները
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան