Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր:
Կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարյությունից հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը զեկուցել են «Սևան ազգային պարկի» գործունեության վերաբերյալ, ներկայացրել կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական և հողօգտագործման տեսանկյունից գույքագրված խնդիրները:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է «Սևան ազգային պարկի» գործունեության արդյունավետության բարձրացումը և հանձնարարել առաջարկություններ ներկայացնել այն զարգացնելու, շահույթ հետապնդող կառույցի վերածելու վերաբերյալ:
«Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը: Բոլոր ավելորդ բաներից մաքրում, վերջացնում եք և կոնպցեպցիա եք մշակում՝ ինչպես ենք այդ տարածքն աշխուժացնում ու փող աշխատում», - ասել է կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Պետբյուջեից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հսկայական գումար է հատկացվել՝ էկոլոգիական իրազեկության և էկոդաստիարակության համար. «ՀԺ»
- Տեղի ունեցավ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ