Մարտին սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում. ԱՎԾ
2017թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8% գնանկումով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ:
2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.9%, այդ թվում սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)` 103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 97.4%, իսկ հունվար-մարտին 2016թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 99.7%, 102.8%, 96.5% և 97.5%: Հ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ