Արարատի մարզում քամին վնասել է ջերմոցային տնտեսությունները
Արարատի մարզի Մրգանուշ գյուղում քամու հետևանքով ջերմոցային տնտեսություններ են վնասվել: Ահազանգն ԱԻՆ-ը ստացել է այսօր կեսօրին:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. ապրիլի 7-ին ժամը 20:30-ի սահմաններում քամուց մասամբ վնասվել են ջերմոցային տնտեսություններ (մոտ 300 քմ):
«Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Մրգանուշի գյուղապետին, ով տեղեկացրել է, որ կստեղծվի հանձնաժողով վնասների չափը գնահատելու համար»,-հայտնում են ԱԻՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին