Տնտեսություն 19:09 11/04/2017 Հայաստան

Իրանագետը՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական այն  բարձր մակարդակին, որն առկա է երկու երկրների միջև: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  իրանագետ Վարդան Ոսկանյանը` խոսելով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների, Սյունիքում՝ Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին:

Այդուհանդերձ, ըստ իրանագետի, վերջին տարիների ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի Հայաստանն ու Իրանը տնտեսական ոլորտում գրանցեն նոր հաջողություններ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի ու Իրանի կողմից իրականացվող համատեղ ծրագրին՝  բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը,  Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացմանը, ինչի հետևանքով գրանցվեց զբոսաշրջության ծավալների նկատելի աճ:

Բացի այդ, ըստ Վարդան Ոսկանյանի, Հայաստանն ու Իրանը մուտք են գործել նոր ոլորտ, խոսքը Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանման ծրագրի մասին է, որի շուրջ բանակցություններ ընթացել են թե Թեհրանում, թե վրացական կողմի հետ:

«Այս առումով Հայաստանը չափազանց կարևոր դերակատարություն կարող է ստանձնել՝ որպես իրանական գազային ռեսուրսների տրանզիտ ապահովող երկիր: Բացի այդ, որոշակի բանակցություններ են ընթացել ՀՀ վարչապետի Թուրքմենստան կատարած այցի ընթացքում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ ձևավորելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան գազային համագործակցության բոլորովին նոր ոլորտ»,- ասաց իրանագետը: 

Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ, եթե գնահատեն վերջին երկու տարիներին իրականացված քայլերը, ապա կարող են ասել, որ շատ դեպքերում պատրաստվել է համապատասխան հող՝ հետագայում հայ-իրանական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար:

Անդրադառնալով Սյունիքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծին, ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին կառավարության որոշմանը, Վարդան Ոսկանյանն ասաց, որ նման գոտու ստեղծումը չի կարող դրական հետևանքներ չունենալ Հայաստանի տնտեսության համար:

Ըստ նրա՝  ԱՏԳ-ի ստեղծման ծրագիրն ունի երկու բաղադրիչ: Առաջինը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծումն է,  երկրորդը՝  Հայաստանը ներգրավված է ԵԱՏՄ-ում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու աշխատանքներում, ինչը կարևոր ձեռքբերում կլինի ԵԱՏՄ համագործակցություն-Իրան հարաբերությունների համատեքստում:

«Նման տնտեսական գոտու ստեղծումը Սյունիքի մարզում լուրջ խթան կհանդիսանա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: ԱՏԳ ստեղծելու ծրագիրը չափազանց կարևոր է, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ իրանական կողմում ևս՝ Արաքսից հարավ գործում է ազատ տնտեսական գոտի, և մեր երկրում նման մի գոտու ստեղծումը անշուշտ լուրջ ձեռքբերում կլինի մեր երկրի համար, ինչու չէ նաև իրանական կողմի համար»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Նշենք, որ Սյունիքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին  նպատակ ունի ոչ միայն ակտիվացնել տարածաշրջանային առևտրատնտեսական հարաբերությունները, այլև ստեղծել հարթակ նոր ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև արտահանման ներուժ  ունեցող ապրանքների արտադրության համար:

Ինչ վերաբերում է իրանական կապիտալի ներգրավմանը,  Վարդան Ոսկանյանը նշեց, որ, բնականաբար, նման հնարավորություններ կան, պետք չէ բացառել այդ հանգամանքը, սակայն, միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել մի կարևոր գործոն, որ Իրանը պատժամիջոցների ռեժիմից դուրս գալուց հետո ունի լուրջ ծավալի ներդրումների կարիք, ուստի իրանական ներդրումներն առաջնահերթ ուղղվելու են սեփական տնտեսության ներսում զարգացում ապահովելուն:

«Այդուհանդերձ, չի կարելի բացառել, որ իրանական խոշոր ընկերությունները, որոնք ցանկություն ունեն դուրս գալ ԵԱՏՄ շուկա, որոշակի հետաքրքրություն կդրսևորեն Հայաստանում սեփական գործը հիմնելու և այստեղ արտադրված ապրանքը շահավետ պայմաններում թե ԵԱՏՄ շուկաներում, թե եվրոպական շուկաներում վաճառելու համար»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}