Տնտեսություն 16:33 11/04/2017 Հայաստան

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը այս տարի մտադիր է ապահովել պորտֆելի շուրջ 50 տոկոսանոց աճ

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է գործակալության գործունեության արդյունքները, հիմնադրման օրվանից արված աշխատանքները:

Գործակալությունը, որը հիմնադրվել է 2013թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ, որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ և ունենալով 100 տոկոս պետական մասնակցություն՝ հայկական ապահովագրական շուկայում միակն է, որը ՀՀ ռեզիդենտ արտահանողներին առաջարկում է ծառայություններ՝ ուղղված արտահանման հետ կապված չվճարման վնասների նվազեցմանը և անգրավ ֆինանսավորման ռեսուրսների հասանելիության ապահովմանը, ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում:    

Գործակալությունը ստեղծման օրվանից առ այսօր մատուցում է ապահովագրական ծառայություն, որը պաշտպանում է արտահանողներին՝ մատակարարված ապրանքների եւ/կամ մատուցված ծառայությունների դիմաց գնորդների կողմից չվճարման ռիսկերից և հնարավորություն է ստեղծում հետվճարման պայմանով մատակարարված ապրանքների եւ/կամ մատուցված ծառայությունների գումարը՝ անգրավ, կարճաժամկետ վարկի կամ ֆակտորինգի տեսքով ստանալ նախապես՝ մինչև գնորդի վճարումը: Այս գործիքով լայն հնարավորություններ են ստեղծվում նաև արտարժութային ռիսկերի կառավարման համար։

Ընկերությունն արտահանման խթանման գործիքակազմը ընդլայնելու նպատակով 2016 թվականից մատուցում է նաև «Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն», որի խնդիրն է արտահանողների համար ապրանքի արտադրության փուլում շրջանառու կապիտալի ֆինանսավորման հնարավորությունների ստեղծումը: Տվյալ ծառայությունն արտահանողներին հնարավորություն է ընձեռում արտադրության փուլում բանկերից և ՈՒՎԿ-ներից ստանալ ֆինանսավորում, վերջիններիս գրավի փոխարեն առաջարկելով ՀԱԱԳ վկայագիր: Ֆինանսավորումը կարող է ուղղվել արտահանման պայմանագրի կատարման համար հումքի եւ նյութերի ձեռքբերման, մաքսային, տրանսպորտային, փաթեթավորման եւ արտադրանքը շուկայական տեսքի բերելու համար իրականացվող ծախսերի ֆինանսավորման ուղղություններով:

2016 թվականի ընթացքում Գործակալության կողմից հաստատվել են 4,037,939,657 ՀՀ դրամի ապահովագրական սահմանաչափեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 286%։ Կնքվել են թվով 116 ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարը արտահայտված ՀՀ դրամով կազմել է 2,185,616,559՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 463%։

2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Գործակալության կողմից հաստատվել են ապահովագրական սահմանաչափեր, որոնց ընդհանուր արժեքն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 957,646,290՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 75%։ Կնքվել են ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարը արտահայտված ՀՀ դրամով կազմել է 580,243,018՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 372%։
Նախորդ տարվա ընթացքում Ընկերություն ներդրվել է ապահովագրական ռիսկերի գնահատման և ստանձնման նոր մեթոդ, որը 2017 թվականի հունվարի 1-ից թույլ է տալիս դիտարկել նաև այն տնտեսվարող սուբյեկտների դիմումները, որոնց գնորդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները բաց աղբյուրներից հասանելի չեն կամ որոնք արտահանում են անմիջապես իրենց հետ փոխկապակցված ընկերություններին:

Ընկերությունն իր գործունեության սկզբից անդամակցում է արտահանման ապահովագրությամբ զբաղվող միջազգային ապահովագրողների պրոֆեսիոնալ միությանը՝ Բեռնի միություն, ինչը հնարավորություն է ստեղծում Ընկերությանն իրականացնել լավագույն միջազգային փորձի փոխանակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային շուկայում։ ՀԱԱԳ-ն իր գործունեության ընթացքում կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք այլ արտահանման ապահովագրական գործակալությունների հետ, օրինակ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Չեխիայում, Չինաստանում, Իրանում և այլն:

Համագործակցության հուշագրեր է կնքվել ԳԴՀ կառավարության կողմից արտահանման և ներդրումների խթանման նպատակով մանդատ ստացած Euler Hermes և PricewaterhouseCoopers գործակալությունների կոնսորցիումի հետ, ինպես նաև իտալական SACE Spa ընկերության հետ: Այս համաձայնագրերը կարող են էական խթան հանդիսանալ նշված կառույցների ապահովագրությամբ դեպի ՀՀ տեխնոլոգիաների ներմուծման ֆինանսավորման գործընթացում։

2017 թվականին պլանավորվում է ապահովել պորտֆելի շուրջ 50 տոկոսանոց աճ, ինչպես նաև ապահովել հանրային իրազեկվածության շարունակական բարձրացում։ Որպես հավելյալ աջակցություն նոր գործարար հարաբերությունների ստեղծմանը՝ Ընկերությունը իր կայքում հրապարակել է ավել քան 1000 գնորդ կազմակերպությունների մանրամասն տվյալներ ըստ ոլորտային բաշխման, որն օգտագործելով տնտեսվարողները հնարավորություն են ստանում կնքել արտահանման նոր պայմանագրեր։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}