Տնտեսություն 14:32 19/04/2017 Հայաստան

Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությամբ ակնկալվում է 350-400 միլիոն դոլարի ներդրում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ նախարարության  և Սյունիքի Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերության հետ պայմանագրի ստորագրում: Այն ստորագրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Ղուկասյանը:

Պայմանագրում արտացոլված են ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպման, ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների իրականացման, ԱՏԳ շահագործողների ներգրավման, լիազոր մարմնի կողմից վերահսկողության իրականացման արդյունքում առաջացող և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերություններ:

Լրագրողների հետ հանդիպմանը  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ասաց, որ կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվի շուրջ 10 միլիոն դոլարի ներդրում, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 միլիոն դոլարի ներդրում, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կկազմվի շուրջ 80-100 միլիոն դոլար:

Պայմանագրի ստորագրումից հետո «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ խորհրդի նախագահ, Առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ  Սարգիս Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գոտին նախաձեռնվել է Առևտրաարդյունաբերական պալատի կողմից շուրջ 3 տարի առաջ, հիմնական խնդիրն է՝ մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալը, ՀՀ-ից ապրանքների և ծառայությունների արտահանումային ներուժը:

«Գոտին, ըստ էության, հնարավորություն է տալիս մեզ, որպեսզի  ԵԱՏՄ-ի  և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն  էական մեծացենք, միաժամանակ այսօր ռուսական, Մաքսային միության բիզնեսը բազմաթիվ խնդիրներ ունի  Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալների հետ կապված զուտ կոմունիկացիաների բացակայության պատճառով:

Գոտին կարևոր է նրանով, որպեսզի մենք արտադրողական հզորություններ ներգրավենք Մաքսային միության երկրներից, Իրանից դեպի ազատ գոտի, ստեղծենք աշխատատեղեր, բարելավենք Սյունիքում ենթակառուցվածքների զարգացումը, մեծ ուշադրություն դարձնենք սահմանամերձ գոտիների համաչափ զարգացմանը»,- ասաց Ս. Աղաբեկյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր հստակ պայմանավորվածություն ունեն իրանական մի ընկերության հետ. «Խոսքը գնում է բեռնատար մեքենաների կամ մեքենաների հետ կապված որոշակի մասեր արտադրելու մասին»:

Ս. Աղաբեկյանն ասաց, որ նաև կառավարությունն ընդառաջ գնալով շահագործողին, այնպիսի պայմաններ է ստեղծել, որ այնտեղ կարելի է ցանկացած գործունեություն  իրականացնել, այսինքն ոչ թե միայն արտադրություն, նաև առևտուր, սպասարկման ոլորտ, հյուրանոցային բիզնես, ստեղծել զվարճանքի վայրեր. «Մեր խնդիրն է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստան կապիտալների հոսքն ապահովելու համար: Իհարկե, ողջունում ենք կառավարության մոտեցումը, որ կոնկրետ գործունյա քայլով ստեղծվեց հստակ մեխանիզմ նշված խնդիրները լուծելու համար»:

Հարցին, թե ի՞նչ ապրանքներ են երկկողմ հետաքրքրություն ներկայացնում, նա ասաց, որ բազմաթիվ են՝ գյուղմթերքների վերամշակում, ջրերի շշալցում, մինչև սարքավորումների արտադրություն, պահեստներ: Նրա խոսքով, լոգիստիկայի հետ կապված  այստեղ մեծ առավելություններ ունեն:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ չափով կէժանանան ապրանքները,  Ս. Աղաբեկյանն ասաց, որ մոտ 25-27 տոկոս զուտ ինքնարժեքի տեսակետից ավելի էժան  ապրանք կունենան, մրցակցային առումով բավական էական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ արտադրողներ 10-12 տոկոս շահութաբերությամբ են աշխատում:

«Ինքնարժեքի մեջ կարևորագույն կոմպոնենտներից մեկը էներգիան է: Էներգակիրների՝ հոսանք,  գազ և այլն, առումով ունենում ենք բացարձակապես մրցողունակ գին, շատ ու շատ արտադրատեսակներ ունենում են բացառիկ մրցակցություն: Օրինակ՝ ինչո՞ւ  է Իրանից Մաքսային միության երկրներ արտահանվող պոմիդորը, վարունգը կամ այլ ապրանքներ ավելի էժան, որովհետև էներգակիրներն են էժան, բնականաբար ինքնարժեքը շատ ավելի ցածր է ստացվում»,- նշեց նա: 

«Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ խորհրդի նախագահն ասաց, որ վաղվանից արդեն կսկսեն նախագծման աշխատանքները, ցանկանում են մինչև հոկտեմբերի 15-ն ավարտել: Կառավարության կողմից վերջնաժամկետը մեկ տարի է:

«Տվյալ ծրագրի դեպքում գոյություն ունի Առևտրաարդյունաբերական պալատ, տնտեսավորղ սուբյեկտ, պետություն փոխհարաբերությունները: Մեր երրորդ հանրապետության պատմության մեջ  չգիտեմ դեպք, որ գործարար համայնք-պետություն-առանձին պատասխանատու տնտեսվարող սուբյեկտը միասին, համատեղ փորձեն տևական ժամանակահատվածում՝ 50 տարում, ծրագիր իրականացնեն, որը կարող է մակրոտնտեսական, միկրոտնտեսական բավականին մեծ նշանակություն ունենալ թե տարածաշրջանի համար՝ կոնկերտ Սյունիքի, թե Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, թե մեր հասարակության սոցիալական վիճակի բարելավման համար»,- ասաց Ս. Աղաբեկյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}