Քաղաքական 18:20 20/04/2017 Հայաստան

«Ազգ–բանակ» հայեցակարգի ներդրումը ենթադրում է հասարակության և ԶՈՒ միջև որակապես նոր մակարդակի փոխգործության ձևավորում. Հ.Քոթանջյան

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ,  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հանդես եկավ զեկույցով՝ «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը` որպես «Ազգ-բանակ» համակարգի առաջավար-ռազմավարագետների աճեցման գիտակրթական հենք» թեմայով։

«Հայաստանի Հանրապետության համար առկա ռազմական սպառնալիքների և դրանց հաղթահարման ռեսուրսների հաշվեկշռի վերլուծությունը ցույց է տալիս, որ պաշտպանական համակարգի հետագա զարգացման հիմքում պետք է դրվեն նորամուծական հայեցակարգային գաղափարները և կիրառվեն համազգային պաշտպանության ամենաարդիական միջոցները, որոնք համահունչ լինեն Հայաստանի դաշնակիցների ու գործընկերների պաշտպանական-անվտանգային մտքի և տեխնոլոգիաների զարգացումներին: Նման ռազմավարական տրամաչափի գաղափար է «Ազգ–բանակ» հայեցակարգը, որի ներդրումը ենթադրում է հասարակության և Զինված ուժերի միջև որակապես նոր մակարդակի ու խորության փոխգործության ձևավորում»,-իր ելույթում նշեց Քոթանջյանը:

Այս համատեքստում բանախոսը  հարկ համարեց  կարևորել Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ  համալսարանում վերջերս կատարված «Ազգ-բանակ» հայեցակարգի մենագրական մշակումը` այժմեական թվային տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում ավանդական հայոց աշխարհազոր երևույթի արդիականացմամբ. «Ինքնին հասկանալի է, որ նման նորամուծական փոխգործության արդյունավետ ծավալման համար առաջնահերթություններ են համապատասխան գիտելիքներով ու հմտություններով օժտված ղեկավար կադրերի անընդհատ կրթումն ու վերապատրաստումը: Եվ պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը անկախության առաջին տարիներից սկսած իր ուշադրության կենտրոնում է պահել և պահում ռազմակրթական համակարգի ձևավորման ու զարգացման հարցերը»:

«Այդ քաղաքականության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար, ներկայումս ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում գիտական ստաժավորումների միջոցով ծանոթանալ ԱՄՆ-ի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանն իր գիտական հետազոտությունների արգասիքներով սնուցող և ղեկավարության բարձրագույն օղակի միջգերատեսչական անվտանգային կրթությունն ապահովող այդ գիտակրթական հաստատության գործունեության սկզբունքներին և մշակել դրա մոդելի տեղայնացմամբ Հայաստանում քույր կազմակերպության ստեղծման նախագիծը: Այդ բազմափուլ ծրագրով է Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում հիմնադրվել Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:

Իր գործունեության ընթացքում Ինստիտուտը՝ որպես ապագա Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտական հիմնասյուն, քայլեր է ձեռնարկել Հայաստանում պաշտպանական-անվտանգային հետազոտությունների համար անհրաժեշտ որակավոր մասնագիտական միջավայրի ստեղծման ուղղությամբ: Տվյալ գիտական կառույցի հետազոտությունները միտված են ապագայում դառնալու ղեկավար կադրերի անվտանգային կրթության նորամուծական հենքը, իսկ հետազոտողների կազմը` պրոֆեսորադասախոսական թիմի մտավոր միջուկը:

Այս նպատակով վերջին տարիներին հիմնվել են ապագա Հետազոտական համալսարանում դասավանդվող ռազմավարական գիտելիքն արտադրող, համակարգող և հրապարակող գործիքներ՝ ռազմավարական հետազոտությունների «Աշխատանքային տետրեր» գիտակիրառական հանդեսը, որում հրապարակվում են ԱՌՀԻ-ի մասնագետների համադասմամբ և առաջատար հայրենական ու արտասահմանյան փորձագետների ներգրավմամբ կատարված տարածաշրջանային և ֆունկցիոնալ հետազոտությունները ներկայացնող կոլեկտիվ մենագրությունները, Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում առաջին ասպիրանտուրան և քաղաքական գիտությունների գծով թեկնածուի ու դոկտորի գիտական աստիճաններ շնորհող՝ հանրապետությունում առաջին մասնագիտական խորհուրդը»,-նշեց բանախոսը:

Նրա կարծիքով, հետազոտական բաղադրիչի հաջորդական զարգացմանն է միտված մեր Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կազմում ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործակցությամբ ռազմավարական խաղերի և կիբեռանվտանգության խմբերի ստեղծումը. «Ռազմավարական խաղերի խմբի ստեղծման նպատակներից է տարածաշրջանային անվտանգության տուրբուլենտ դինամիկայի կանխատեսումներում բարձր մակարդակի անորոշությունների պարագայում պաշտպանական համակարգում կատարվող հետազոտությունների արդյունքների ճշգրտության մակարդակի բարձրացումը նորամուծական վերլուծական մեթոդների կիրառման շնորհիվ: Միևնույն ժամանակ, այդ խմբի ստեղծումը նպատակաուղղված է ապագա կրթական գործունեությունում ուսուցման նորամուծական, մասնավորապես՝ ռազմավարական խաղերի և անվտանգային զարգացումների դժվարկանխատեսելի դինամիկայի սցենարային վերլուծության մեթոդների ներդրմանը»:

Քոթանջյանի խոսքով, կիբեռանվտանգության խմբի գործունեության կարևոր արգասիքներից է Ազգային անվտանգության ռազմավարության նորացման շրջանակներում Կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագծի մշակումը, մի փաստաթղթի, որն արդեն հաջողությամբ գիտական փորձաքննություն է անցել ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվական ռեսուրսների և կիբեռտարածության կառավարման քոլեջում:

Ինչ վերաբերում է Համալսարանի գործունեության կրթական բաղադրիչին, ապա այնտեղ, նրա խոսքով,  ինտենսիվ աշխատանքներ են տարվում 2017 թ. սեպտեմբերից միջգերատեսչական և գերատեսչական ձևաչափով վերապատրաստման պիլոտային դասընթացների կազմակերպման ուղղությամբ: Դրանց հիմքում ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից, Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից խորհրդատուների մասնակցությամբ անցկացվող Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հաշվառմամբ դրվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի և ռազմական անվտանգության ասպարեզում մեզ հետ գործակցող առաջատար մասնագետների՝ Պաշտպանական համակարգի բարեփոխմանն ուղղված հետազոտությունների արգասիքը: Պլանավորվում է հետագայում այդ դասընթացների հենքի վրա մշակել Հայաստանի Հանրապետության ապագա սերնդի ռազմավարական առաջավարների պաշտպանական-անվտանգային պատրաստման մագիստրոսական ծրագրերը:

«Մեր Համալսարանում ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության կազմակերպմամբ կամբողջացվի Հայաստանում իրականացվող ռազմակրթական բարեփոխումների գործընթացը` արդի անվտանգային մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմակայելուն ունակ կադրեր պատրաստող և մարտավարականից մինչև ռազմավարական մակարդակը ներառող ռազմակրթական համակարգի ձևավորմամբ»,-եզրափակեց պրոֆեսորը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}