Խաբարովսկի ԱԴԾ ընդունարանում անծանոթը կրակահերթ է արձակել
ՌԴ Խաբարովսկի Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանում անծանոթը կրակել է աշխատակիցների և այցելուներ վրա։ Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով «Տասս»-ին։
Ըստ աղբյուրի, մահացել է Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցն ու այցելուն, ևս մեկը վիրավոր է։
«Տեղի ժամանակով 17։02 -ին (9։02 Մոսկվա), ՌԴ Խաբարովսկի Անվտանգության դաշնային ծառայության ընդունարան է մտել անծանոթ անձ և կրակել ընդունարանում գտնվող մարդկանց վրա»,-հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունից։
Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։