Թուրքիան առերեսվելու որևէ պատմություն չունի. թուրք ընդդիմադիր
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ևս անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին ու հիշատակի օրվան: ԺՀԿ փոխնախագահ Օզթյուրք Յըլմազը խորհրդարանում տված մամուլի ասուլիսի ժամանակ Ապրիլի 24-ը համարել է որպես «հայկական պնդումներն ու այսպես կոչված ցեղասպանության խնդիրը կենդանի պահելու օր»՝ նշելով, որ Թուրքիայի դեմ այդ պնդումներն օրակարգ բերողները բարի մտադրություններ չունեն:
«Այդ պնդումները Թուրքիային անկյուն մղելու, քաղաքական շանտաժի ենթարկելու մտածողության արդյունք են: Բոսնիայում, Իրաքում, Սիրիայում և աշխարհի շատ մասերում տեղի ունեցող կոտորածները չհիշող շրջանակները ոչ մի կերպ չեն հրաժարվում հայկական պնդումները շարունակաբար օրակարգում պահելուց: Թուրքիան առերեսվելու որևէ պատմություն չունի: Պատրաստ ենք հաշտվել մեր պատմության ցանկացած շրջանի հետ: Մենք տարիներով առնչվում ենք մեզ պարտադրվող ցեղասպանության զրպարտության։
«Թուրքիան հայտնում է հայ ժողովրդի հետ բարեկամության ու եղբայրության հնարավորության մասին, ուստի անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն այդ պնդումներից հրաժարվի»,-նշել է Օզթյուրք Յըլմազը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի քայլերը որևէ լավատեսության հիմք չեն տալիս. Նիկոլ Փաշինյան
- Էրդողանի խոսնակ. Հայերի հետ կապված կարևոր քայլեր են կատարվել
- Էրդողանը երկրորդ Թալեաթ փաշան է, որը թշնամի է նույնիսկ սեփական ժողովրդին. դերսիմահայ
- Էրդողանը ուղերձ է հղել Աթեշյանին
- Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին