Ռ. Վարդանյան. Կարող ես քո ազգին աջակցել առանց մտնելու քաղաքական դաշտ
«Ես Հայաստանի քաղաքացի չեմ և ինչ որ կարողանում եմ, անում եմ Հայաստանի համար իմ ընկերների հետ: Ինչ- որ մենք անում ենք, կարծում ենք, ահագին դեր է խաղում, հուսով ենք՝ լավ դեր է խաղում, դրա համար պետք չէ պաշտոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու մասին հարցին:
Նրա խոսքով, այն, ինչ անում է, պետք չէ կառավարության մեջ մտնել. «Աշխարհը փոխվում է, կարող ես քո աջակցությունը, օգնությունը քո ազգին անել առանց մտնելու քաղաքական դաշտ, կառավարություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին