Սպիտակ տունը պահանջում է կրճատել USAID կողմից տրվող օգնությունները
The Foreign Policy պարբերականը հրապարակել է պետդեպարտամենտի 2018թ-ի բյուջեի ծրագրի 15 էջանոց հատվածը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն պատրաստվում է կտրուկ կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը, և այլ երկրներին օգնության համակարգման համար պատասխանատու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ն, միացնել Պետքարտուղարությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռչակած America first քաղաքականությունը նախատեսում է նշված ծախսերը կրճատել մեկ երրորդ մասով: 2018թ-ի բյուջեի նախագծով՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 77,3%-ով և կկազմի ընդամենը 4 մլն դոլար, նախորդ 17,63 մլն դոլարի փոխարեն: Ընդ որում՝ նախատեսվող գումարը հատկացվելու է որպես տնտեսական աջակցություն:
Հատկանշական է, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը նախատեսվում է կրճատել ամբողջությամբ՝ 100%-ով: Եթե նախորդ տարի Ադրբեջանը ստացել էր 7,7 մլն դոլար օգնություն, ապա նոր ծրագրով այն չի ստանա ոչինչ:
Ամբողջությամբ կրճատվելու է նաև Բելառուսին, Լեհաստանին, Չեռնոգորիային տրամադրվող օգնությունը: Մինչդեռ Վրաստանին տրամադրվող օգնությունը կրճատվելու է 41,1%-ով և կազմելու է 28 մլն դոլար՝ 7 անգամ ավելի շատ, քան՝ Հայաստանին: Նախագծով նախատեսվում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը կրճատել 68,8%-ով և տրամադրել 177,8 մլն դոլար:
Նախատեսվում է նաև, որ կրճատման կենթարկվի բուն USAID գործակալությունը, որը հետագայում կմիացվի պետդեպարտամենտին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր