Սարկոզին հայտարել է՝ թե ում է տալու իր ձայնը
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նրա կարծիքով, եթե ընտրություններում հաղթի Մարին Լե Պենը, Ֆրանսիային «շատ լուրջ հետևանքներ են» սպասվում։
«Այդ պատճռով ընտրությունների երկրորդ փուլում ես կքվեարկեմ Էմանուել Մակրոնի օգտին: Չի նշանակում, որ աջակցում եմ նրա ծրագրին, դա պատասխանատվության ընտրություն է»,-գրել է Սարկոզին:
Ավելի վաղ Սարկոզին Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել երկրի ղեկավարի ընտրություններում աջակցել Ֆրանսուա Ֆիյոնին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին