Ուսումնասիրություն. Թագուհիներն ավելի հաճախ են սանձազերծել պատերազմներ, քան թագավորները
Վերջին 500 տարվա ընթացքում թագուհիների իշխանության տարիներին ավելի շատ պատերազմներ են տեղի ունեցել, քան թագավորների օրոք: Գազետա.ռու կայքը գրում է, որ նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Տնտեսական ուսումնասիրությունների ազգային բյուրոյի մասնագետները՝ վերլուծելով 1480-1913 թթ. եվրոպական երկրների ղեկավարների տվյալները:
Թագուհիները 27 տոկոսով ավելի են հակված եղել պատերազմ մղելուն, քան թագավորները, առավել մարտնչող են եղել ամուսնացած թագուհիները: Օրինակ, Իզաբելա 1-ի օրոք Իսպանիան դարձել է առաջին գերտերությունը և պահպանել իր գերիշխող կարգավիճակը ավելի քան մեկ դար: Եկատերինա 2-րդն իր կառավարման տարիներին Ռուսաստանին զգալի տարածքներ է միավորել։
Պատերազմն ավելի շատ գրավել է ամուսնացած թագուհիներին. թողնելով ամուսիններին հոգալու պետության կարիքները՝ նրանք ամբողջությամբ նվիրել են իրենց արտաքին քաղաքականությանն ու պատերազմին:
Ուսումնասիրողները նշում են, որ ստացված արդյունքները հակասում են տարածված կարծիքին, թե կնոջ կողմից ղեկավարվող պետություններն ավելի խաղաղ են և ավելի քիչ հակված հակամարտութունների:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին