Գանձապահի հանգստությունը կողոպուտի ժամանակ
Համացանցում հայտնվել է ամերիկյան սրճարաններից մեկի կողոպուտի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչ հանգստություն է ցուցաբերում գանձապահը, երբ ատրճանակն իր վրա են պահում: Ականջակալներով գանձապահը շատ հանգիստ հանում է դրամարկղում եղած ողջ գումարը, ապա նաև դրամարկղը հանձնում հանցագործին:
Տեսագրությունը հրապարակել է ոստիկանությունը: Իրավապահները գտել են կողոպուտի հեղինակ 54-ամյա տղամարդուն, նա նախկինում էլ զինված կողոպուտ իրականացնելու համար մի քանի անգամ դատապարտվել է:
Գանձապահի հանգստությունը զարմացրել է սոցցանցերի օգտատերերին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին