Մեկ տարում շաքարավազի գինն աճել է 15.6%-ով. ԱՎԾ
2017թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 2.0% գնաճ, ինչը հիմնականում մրգի, ձկնամթերքի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.4-8.0% գնաճի արդյունք է:
Ինչպես տեղականում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 28.0%, իսկ 2017թ. մարտի համեմատ` 8.0% գնաճ:
Ըստ ԱՎԾ-ի՝ մրգի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 22.2%, իսկ 2017թ. մարտի համեմատ`3.4% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.9%, իսկ 2017թ. մարտի համեմատ 1.2% գնաճ:
Ինչ վերաբերում է ձկնամթերքին, ապա 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 23.6%, իսկ 2017թ. մարտի համեմատ՝ 6.3% գնաճ:
Վիճակագրության համաձայն, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ ևս գրանցվել է 15.6%, իսկ 2017թ. մարտի համեմատ 0.5% գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 2.2%, իսկ 2017թ. մարտի համեմատ՝ 0.3% գնաճ:
Նշվում է նաև, որ 2017թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.3%, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.4%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.7% գնաճ (կապված ծխախոտային արտադրատեսակների 1.8% թանկացման հետ), իսկ հրուշակեղենի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին