Մուն Չժե Ինը պաշտոնապես դարձել է Հարավային Կորեայի նախագահ
Հարավային Կորեայում նախօրեին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախկին իրավաբան և դեմոկրատական շարժման վետերան Մուն Չժե Ինը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այսօրվանից նա արդեն ստաձնել է իշխանությունը:
Ազգային ժողովում կարճ տևած երդմնակալության արարողության ժամանակ նա խոստացել է պահպանողական ուժերի կողմից 10 տարվա կառավարումից հետո կառուցել «նոր երկիր»:
64-ամյա նորընտիր նախագահը հայտարարել է, որ այս ընտրություններում չկան հաղթողներ և պարտվողներ. «Մենք բոլորս միասի նոր Կորեայի Հանրապետության կառուցման ընկերակիցներ ենք»:
Նա նաև խոստացել է ամեն ինչ անել Կորեական թերակղզում խաղաղություն պահպանելու համար:
«Եթե անհրաժեշտ է, ես անմիջապես կգնամ Վաշինգտոն, նաև Պեկին, Տոկիո, իսկ եթե պայմանները թույլ տան, պատրաստ եմ այցելել նաև Փհենյան»,- ասել է նախագահը:
Մուն Չժե Ինն ընտրություններում հավաքել է 41,08 տոկոս ձայն: Ընտրություններին մասնակցել էր 13 թեկնածու:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված է նախագահի պաշտոնից Պակ Կին Հենի հեռացման հետ՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ: Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը մարտի 10-ին հաստատել էր նրա իմպիչմենտը:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայում վաղը նախագահ են ընտրելու
- Հարավային Կորեայի նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
- Հարավային Կորեայի նախկին նախագահին կալանավորել են
- Հարավային Կորեայում նախագահ կընտրեն մինչև մայիսի 9-ը
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան