2016թ-ին Հայաստանում հանքային ջրերի արդյունահանումը նվազել է
2016 թվականին հանքային ջրերի արդյունահանումը կազմել է 141.4 հազ. խորանարդ մետր, ինչը 2015 թ-ի համեմատ նվազել է 22.2 հազար խմ-ով: Այս մասին տեղեկանում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին հանքային ջրերի արդյունահանման ծավալն, ըստ ընդերքօգտագործման իրավունքի, կազմել է 869.3 հազար խմ, ազատ հոսքը՝ 727.9 խմ:
2016 թվականին հանքային ջրերի ընդհանուր ծավալն, ըստ օգտագործման նպատակի, կազմել է 139.6 հազար խմ, այդ թվում՝ 46.7 հազար խմ օգտագործվել է շշալցման, 55 հազ խմ-ն՝ ածխաթթու գազի կորզման, 16.4 հազ խմ-ն՝ բուժական, իսկ 21.5 հազ խմ-ն՝ ռեկրեացիայի նպատակով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ-ին հանքային ջրերի հեռացումը կազմել է 221 հազար խմ, որից 173.7 հազար խմ-ն՝ կոյուղու համակարգով: Ինչ վերաբերում է կորստին, ապա նախորդ տարի այն կազմել է 1.8 հազար խմ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան