«Ելք»-ի վստահված անձն ահազանգում է. 8/16-ում քվեարկել են գունավոր գրիչներով
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում գունավոր գրիչներով քվեարկության դեպքեր են արձանագրվել:
Լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի վստահված անձ Վահե Հայրումյանն ասաց, որ ընտրատեղամասը բացվելուն պես մեծ թվով մարդիկ են ներս մտել՝ ձեռքներին ունենալով գունավոր գրիչներ:
«Մինչ քվեախցիկ մտնելը պայուսակները բացում էին, գրիչները հանում: Ես դա ֆիքսել եմ: Մի դեպք եղավ, որ քվեաթերթիկը չէին դրել ծրարի մեջ: Ես տեսա, որ կարմիր գրիչով քվեարկած էր երրորդ համարի օգտին: Առանց չափազանցնելու 15 դեպք նկատել եմ»,-ասաց վստահված անձը:
Նրա հարցին, թե ինչու քվեախցիկում եղած գրիչներով չեն քվեարկել, քաղաքացիներն ասել են, որ ներսի գրիչներին «չեն վստահում»:
Հայրումյանի խոսքով, պատահածի մասին ինքը տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, վերջինս էլ՝ ընտրողներին:
Հանձնաժողովի նախագահ Անժելա Գյոզալյանը լրագրողներին ասաց, որ 8/16 տեղամասում հաշվառված է 1910 ընտրող, 12:50-ի դրությամբ քվեարկել է 387 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ ԿԸՀ-ն պետք է անվավեր ճանաչի գունավոր գրիչներով քվեարկած թերթիկները՝ համարելով դրանք ուղղորդված քվեարկություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը