Վանաձորում ասֆալտը չի դիմացել բեռնատարի ծանրությանը (լրացված)
Այսօր արտակարգ դեպք է պատահել Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Տարոն 4 թաղամասում գերեզմանատան մոտակայքով անցնող բեռնատարի ծանրությանն ասֆալտը չի դիմացել, մեքենան հայտնվել է փոսում:
ԱԻՆ-ից հայտնեցին, որ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութ է տարածել քաղաքի բնակիչներից մեկը, ով աշխատում է ապահովագրական ընկերությունում:
Լրացում
ԱԻՆ-ից ավելի ուշ հայտնեցին, պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 6մ) , ինչի հետևանքով «МАЗ» մակնիշի ավտոմեքենան կողային անիվներով հայտնվել է փլուզված հատվածում. առկա է կողաշրջվելու վտանգ: Ավտոմեքենայի դիրքը ուղղվել է վերամբարձ կռունկի միջոցով: