Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է Վատիկանում դեսպանին Հռոմի պապի մոտ կանչելու լուրերը
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է լուրերը, որոնց համաձայն Հռոմի պապն իր մոտ է կանչել Վատիկանում Ուկրաինայի դեսպանին՝ բացատրություններ պահանջելու կրոնական նոր օրենսդրության վերաբերյալ: Գրում է «Վեստի.ռու»-ն:
«Ես կապ եմ հաստատել Վատիկանում մեր դեսպանի հետ: Իրավիճակն այսպիսին է. ոչ մի կանչ չի եղել»,-ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Միաժամանակ նա նշել է, որ դեսպանն օրվա ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել Վատիկանի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել օրենսդրական այդ նախագծերին:
«Քննադատություն չի եղել, եղել է կարծիքների փոխանակում»,-ասել է Ուկրաինայի ԱԳն ներկայացուցիչը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինայի Վերին Ռադան քննարկման է ներկայացրել երկու փաստաթուղթ: Դրանցից մեկը նախատեսում է Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպություններին հատուկ կարգավիճակ տրամադրել, իսկ մյուս օրինագծով հեշտացնում է Պատրիարքարանի տաճարների վերցնելու մեխանիզմը:
Սակայն դրանց քննարկումը հետաձգվել է: Հավատացյալները, ըստ աղբյուրի, ընդդիմացել են օրենսդրական այդ նախաձեռնության դեմ՝ Վերին Ռադայի շենքի դիմաց աղոթքներով խրատելով պատգամավորներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ