ԻՊ ահաբեկիչներին արգելել են օգտվել սոցցանցերից
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին հրամայել են դադարել օգտվել սոցիալական ցանցերից: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է SITE կազմակերպությունը՝ հետևելով ջիհադիստների ակտիվությանը:
Խմբավորման ղեկավարության «որոշման» համաձայն, օգտատերերը տեղադրվող լուսանկարներից կարող են տեսնել զինված խմբերի գտնվելու վայրը: Տեքստում ընդգծվում է, որ խոսքը գնում է մարտական ստորաբաժանումների մասին, որոնք անմիջականորեն ներգրավված են բախումների մեջ:
ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքներում արդեն երկու տարի արգելված է Apple տեխնիկան. խմբավորման փորձագետների տվյալներով, դրա օգնությամբ հակառակորդները կարող են իրենց լրտեսել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին