Թրամփը ՌԴ-ի հետ կապերի գործի շրջանակներում իր շահերը ներկայացնող փաստաբանների թիմ կվարձի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ՌԴ-ի հետ իր թիմի կապերը հետաքննող գործի շրջանակներում իրավաբաններ վարձել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Հաղորդվում է, որ վերջին օրերի ընթացքում Թրամփը և նրա խորհրդականները մասնավոր կարգով շփումներ են ունեցել մի քանի երևելի իրավաբանների հետ։
Ինչպես նշվում է, թիմը կձևավորվի մի քանի ֆիրմաների մասնագետներից։ Նրանք կաշխատեն միասին, որպեսզի նախագահի թիմին իրավաբանական խորհրդատվություն ցուցաբերեն։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ