Արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանում տեսադիտարկման սարքերի տեղադրումը շարունակվում է
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է տեսադիտարկման սարքերի ներդրմանը:
Նա նշեց, որ դրանք հնարավորություն են տալիս արդյունավետ և օպերատիվ վերահսկել շփման գծի ողջ երկայնքը:
«Այդ գործընթացը բավական բարդ է ու ժամանակակից տեխնոլոգիաներ է պարունակում։ Հսկայական աշխատանք արդեն իսկ կատարվել է, և աշխատանքի հիմնական մասը իրականացվել է արցախա-ադրբեջանական շփման գծում, իհարկե, հայ-ադրբեջանական պետական սահմանի մի մասը նույնպես արդիականացվել է։ Դրա նպատակն է սարքերի միջոցով ավելի վերահսկելի դարձնել հակառակորդի շարժը, ինչպես նաև ավելի անվտանգ դարձնել մեր զինծառայողների ծառայությունը», - նշեց Լևոն Այվազյանը։
Ըստ նրա՝ այդ աշխատանքները պետք է շարունակական լինեն, քանի որ ռազմական ոլորտում մի միջոցի համար պարբերաբար գտնվում են հակամիջոցներ։
Լևոն Այվազյանը նաև չհերքեց, որ նորագույն տեխնոլոգիաներին զուգահեռ շփման գծում կիրառվում են պահածոների տարաներ:
«Դրանք պրիմիտիվ, բայց արդյունավետ միջոցներ են: Բարձր տեխնոլոգիական միջոցների կողքին կարող են նաև նման միջոցներ լինել»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ