Նորածնի դին փողոցում թողած կնոջը բերման են ենթարկել
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 1977 թ. ծնված Լ. Մ.-ն:
Ոստիկանության հաղորդմամբ, նա խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է:
Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է:
Լ. Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչություն:
Հիշեցնենք, ժամը 15:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի:
Դեպքի առթիվ 15.05.2017թ. ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչակա վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- Պոլիէթիլենային պարկով փաթաթված գտնված նորածնի մոր վերաբերյալ նախնական տվյալներ են ձեռք բերվել
- Հրազդանում պոլիէթիլենային պարկով փաթաթված նորածնի դի է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին