Հրապարակախոս. Պղտոր ջրում սկսել են ձուկ որսալ
«Գյուղերը մեր արյունատար անոթներն են, եթե դրանք փակելով գնանք, ապա մի օր էլ կանգնելու ենք երկիրը փակելու վտանգի առաջ»: Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին՝ նման մտավախություն հայտնեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:
«Մինչև մենք իրական խնդիրը չհասկանանք, իրական լուծում տալ չենք կարող: Պղտոր ջրում սկսել են ձուկ որսալ»,-ասաց նա:
Կ. Հակոբյանի խոսքով, համայնքների խոշորացման իրականացման հիմնավորումն իրեն համոզիչ չի թվում:
«Մի արհեստական խնդիր է նետվում, շատ վտանգավոր, արհեստական լուծում են փորձում տալ, ինչի հետևանքով խնդիրներն ավելի են բարդանում»,-ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Թաթուլ Մանասերյան. Խոշորացման ծրագրի դեմը պետք է առնել
- Խոշորացումը համայնքներին կհասցնի «անապատացման». տնտեսագետ
- Դավիթ Լոքյան. Խոշորացումը համայնքներում առաջ է բերել լուրջ փոփոխություններ
- Համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել է ռեսուրսների օպտիմալացման հնարավորություն
- ՄԻՊ իրավական վերլուծությունը՝ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին