Աշոտ Ահարոնյան. Հիշեք, որ բացառությունները միայն օրենքով նախատեսված դեպքերի համար են
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը վարորդներին կոչ է անում հրաժարվել մգեցված ապակիներից ու հզոր ձայնային ազդանշան արձակող սարքերից:
«Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է վարորդներին ձեռնպահ մնալ առանց հատուկ թույլտվության վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով, ինչպես և լուսաթափանցելիության չափի խախտումով հողմապակիներով կահավորված ավտոմեքենաներով երթևեկելուց:
Ցավոք, դեռևս կան վարորդներ, որոնք անտեսում են այս պահանջը՝ ոչ միայն անհարմարավետություն ստեղծելով երթևեկության մասնակիցների համար, այլև ուղղակիորեն վտանգելով թե իրենց, թե ուրիշներին:
Կրկին կոչ ենք անում վարորդներին առավելագույն կարճ ժամանակում վերացնել հիշյալ խախտումները՝ ավտոմեքենաները բերելով պատշաճ վիճակի:
Հիշեք, որ բացառությունները միայն օրենքով նախատեսված դեպքերի համար են, իսկ վարորդը մեկն է երթևեկության բոլոր մասնակիցներից՝ անկախ իր սոցիալական վիճակից, դիրքից, պաշտոնից և որևէ առավելություն ու արտոնություն չունի մյուսների նկատմամբ:
Ճանապարհային ոստիկանության օրինական պահանջին չենթարկվող վարորդները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,-գրել է Ահարոնյանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հարակից հրապարակումներ`
- ՃՈ աշխատակիցներն անձամբ են մգեցված դիմապակուց պոկում թաղանթները
- Մգեցված ապակիներն արգելելու համար օրենսդրական հիմք չկա. Արա Զոհրաբյան
- ՃՈ-ն մեքենաների ապակիների մգեցվածության աստիճանը ստուգելու սարքեր դեռ չունի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին