Ք. Բիերվիրթ. Հայաստանը նշանակալի նպաստ ունի սիրիացի փախստականների ընդունման գործում
«Հայաստանն ընդունել է ավելի քան 15 հազար փախստական Սիրիայից: Սա այնքան բարձր թիվ չի հնչում բացարձակ թվով, բայց եթե համեմատենք ազգաբնակչության հետ, նշանակալի նպաստ է»,- «Ավրորա» մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքների ներկայացմանն ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը:
Նրա խոսքով, Հայաստան եկած սիրիացիները հիմնականում ծագումով հայ են:
«Ապշեցուցիչն այն է, որ շատ ողջունող մոտեցում է ցուցաբերում և կառավարությունը, և ազգաբնակչությունը: Անհերքելի է, որ Հայաստանի պատմությունը մեծամասամբ ձևավորում է այդ ողջունող մոտեցումը՝ հաշվի առնելով շատ և շատ հայերի պատմական հիշողությունը, ովքեր պաշտպանություն են գտել այլ երկրներում 100 տարի առաջ»,- նշեց նա:
Ք. Բիերվիրթը նշեց, որ փախստականներին օգնելու համար անհրաժեշտ են համատեղ, միասնական ջանքեր, բոլորը պետք է մտածեն, ինչով կարող են օգնել նրանց:
«Անհրաժեշտ է կենտրոնացված, համատեղ մոտեցում, իհարկե կառավարության առաջատար դերով: Պետք է ձևակերպել ռազմավարություն»,- նշեց նա:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, տեղահանվածները բախվում են տարբեր դժվարությունների. «Պետք չէ բավարարվել՝ ասելով, սիրիահայեր են: Նրանք գալիս են այլ տնտեսական միջավայրից, ուստի սփյուռքի կազմակերպությունների փորձառությունն այստեղ շատ կարևոր է»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Մեր ապագան մեզանից է կախված, մեր սեփական ձեռքերում է
- Այս մրցանակաբաշխության արդյունքում հայ ժողովրդի սերը տարածվեց. Մարգարիտ Բարանկիցե
- «Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
- «Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
- «Ավրորայի» հերոսները՝ PicsArt հավելվածում
- «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողն է 7-ամյա Արփի Ղազարյանը
- «Ավրորայի» մրցանակի համար դիտարկվում է միայն ապրող մարդկանց թեկնածությունը. Ռուբեն Վարդանյան
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
- «Ավրորա»-ի մրցանակակրի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ