Հասարակություն 19:26 26/05/2017 Հայաստան

Աշխարհը մեր կարիքն ունի. «Ավրորայի» հավակնորդները՝ մարդասիրության մասին

Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ հանդիպում «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդներ Թոմ Քաթինայի, Ֆարթուն Ադանի, Ջամիլա Աֆղանիի, Դենիս Մուկվեգեի հետ: Հանդիպմանը ներկա չէր հավակնորդներից սիրիացի Մուհամադ Դարվիշը:

Հանդիպումը վարողն ասաց, որ նա վերջերս է տարհանվել Սիրիայից, գնացել է Թուրքիա, դիմել է ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար՝ այստեղ գալու համար, սակայն ուշացրել են, այդ իսկ պատճառով չի հասցրել գալ:

Հանդիպմանը ներկա հավակնորդները ներկայացրեցին իրենց պատմությունը, ինչն է իրենց ուժ տալիս՝ աշխատելու դժվարին, անմարդկային պայմաններում, խոսեցին նաև մարդասիրության մասին: 



Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, կաթոլիկ միսիոներ, ով տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն և սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի.

«Բժիշկ, վիրաբույժ եմ: Ծնվել եմ ԱՄՆ-ում: 17 տարի աշխատել եմ Աֆրիկայում, 9 տարի Սուդանում, որտեղ և ապրում եմ: Նուբայի լեռներում մարդիկ 30 տարի է պատերազմի մեջ են: Մեր հիվանդանոցն ունի 6 բաժանմունք, 435 մահճակալ: Պատկանում է կաթոլիկ եկեղեցուն: Ով դիմում է՝ մեծից, փոքր, բուժում ենք, ամեն տեսակի վիրահատություն անում ենք: Ունենք մանկական առողջության բաժանմունք: Նաև կեսարյան հատում ենք անում: Սակայն հիվանդանոցը տներից հեռու է գտնվում, այդ իսկ պատճառով շատ կանայք երեխա ունենում են տանը: Դրա պատճառով մանկական մահացությունը բավականին բարձր է:

Ինձ հիմնական շարժող ուժը կրոնական մոտիվացիան է: 

Երբ որևէ մեկն ուզում է աշխատել մարդասիրական ոլորտում, չպետք է մտածի խնդիրների մասին: Պետք է մտածի, թե ինչ կարող է անել որպես անհատ: Զրկվում եք անձնական հարստությունից, բայց օգնում եք ուրիշներին»:

Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի. մարդու իրավունքների պաշտպանության համար և հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ, մայր և դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի միջոցով: Հանդիպմանը ներա էր միայն մայրը՝ Ֆարթուն Ադանը։

«Իմ դուստրը նույնպես շատ էր ցանկանում լինել այստեղ, սակայն շատ կարևոր գործ ուներ, չկարողացավ գալ: Բանակցելու էր պատանդ երեխաների ազատելու շուրջ:

Մենք զբաղվում ենք մանկահասակների և կանանց իրավունքների հարցերով: Կանանց բռնաբարության խնդիրը շատ լուրջ է այնտեղ: Ասում են Սոմալին իսլամական պետություն է, չի կարող լինել բռնաբարություն: Սակայն մեր գործունեության արդյունքում բոլորն ընդունում են, որ այդ խնդիրը կա:

2011-ին Մոգադիշոյում հիմնեցի բռնաբարությունների ճգնաժամի կենտրոն: Մինչև օրս կենտրոնն օգնել է 400 սոմալացի կնոջ և աղջկա՝ տրամադրելով խորհրդատվություն և բժշկական աջակցություն, բիզնես նախաձեռնելու հնարավորություններ և ֆինանսական միջոցներ:

Ես էլ մայր եմ, ունեմ դուստրեր: Ամեն անգամ, երբ ինձ են դիմում բռնաբարված կանայք, ես մտնում եմ նրանց դրության մեջ: Նրանք տեղ չեն ունենում գնալու: Շատ դեպքերում հղի են լինում, ընտանիքը նրանց չի ընդունում: Նրանք պախարակված են, բայց ոչ իրենց մեղքով: Նրանց ընդունում ենք մեր ապաստարան: Մնում են այնքան, որքան պետք է լինում: Սկսում ենք բանակցել նրանց ընտանիքների հետ: Արդարություն չկա, որովհետև մեղավորը չի պատժվում:

Մարդասիրական աշխատանքը բարոյական բնույթի է: Եթե բարոյական մղումով եք մարդկանց օգնում, չեք զղջում դրա համար: Խնդիրը գումարը չէ, այլ ուրիշին օգնելը: Աշխարհը մեր կարիքն ունի: Մարդասիրական աշխատանքը մի աշխատանք է, որ պետք է անել միասին»:



Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, զբաղվում է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, աշխատանքներ է տանում նաև  հազարավոր իմամների՝  մահմեդական առաջնորդների հետ՝ հավաստիացնելով կանանց կրթություն ստանալու, նրանց իրավունքները պաշտպանելու կարևորությունը՝ համաձայն իսլամական և միջազգային օրենքների. «Ես սկսեցի զբաղվել կանանց իրավունքներով՝ ունենալով իմ անձնական պատմությունը: Իմ հաշմանդամությունը պատճառը դարձավ, որ ինձ ծնողներս թույլ տվեցին կրթության ստանալ, ի տարբերություն քույրերիս և եղբայրներիս (14 տարեկանում, աֆղանական պատերազմի տարիներին, ստացել է գլխի հրազենային վիրավորում, ինչը տարիներով գամել է նրան անկողնուն։ Այս մեկուսացման մեջ նրա միակ մխիթարությունը գրքերն էին։ Երկարատեւ խնդրանքների արդյունքում նրան վերջապես հաջողվեց համոզել ծնողներին, որ չնայած աղջիկների կրթության նկատմամբ ողջ հակադրությանը՝ իրեն դպրոց ընդունել տան):

Կրթությունը կարող է փոխել աշխարհը, երբ կրթում ես կնոջը, կրթում ես նրա ամբողջ ընտանիքը, քանի որ նա սովորածը փոխանցում է բոլորին։ Երբ մի ճրագ ես վառում, այն կարող է լույս տալ շուրջբոլորը։ Սա է հասարակությանը լուսավորելու հիմնական ուղին:

Իմ տրամաբանության մեջ չէր կարող տեղավորվել, թե ինչպես կրոնավորները թույլ չեն տալիս իրենց հետևորդներին կրթվել: Ինքս ուսումնասիրել եմ Ղուրանը,  հասկացել և բոլորին բացատրել, որ Ղուրանում մեկ տող անգամ չկա, որ կրթությունը վատ է կանանց համար:  Կրոնական առաջնորդների համար մշակեցի գենդերային ընկալման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ: 6000 իմամի հետ եմ աշխատում, ովքեր մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, դարձել են խաղաղության ջատագովներ: Բարդ է աշխատել իմամների հետ:  Աֆղանստանում կանայք միշտ գտնվել են տղամարդկանց իշխանության ստվերի տակ: Իմամների համար դժվար է ընդունել, որ կին է կանգնած նրանց առջև և ինչ-որ բան է սովորեցնում:

Ինձ զորություն է տալիս Ղուրանի իմ իմացությունը:

Աշխատում ենք նաև կանանց բռնի ամուսնության, մանկահասակների ամուսնության, անասունի, փողի դիմաց ամուսնացնելու խնդրի ուղղությամբ:

Ղուրանի մի համարն ասում է՝ եթե փրկել եք մի մարդու կյանքը, փրկել եք մի ամբողջ մոլորակ: Իհարկե, մենք չենք կարող ամեն ինչ փոխել, կարող ենք փոխել այն, ինչ կարող ենք: Բայց այդ փոքր կաթիլները կդառնան օվկիանոս, կազդեն ողջ աշխարհի վրա: Միասին կարող ենք ամեն ինչ»:

Դենիս Մուկվեգե, գինեկոլոգ-վիրաբույժ և Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50.000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին.

«Աշխատում էի մանկաբույժ, սակայն հասկացա, որ հնարավոր չէ միայն աշխատել երեխաների հետ, որոնց մայրերը մահանում են: Սկսեցի աշխատել որպես գինեկոլոգ-մանկաբույժ: Նոր էի աշխատանքի անցել, իմ առաջին հիվանդը եղավ մի կին, ով խմբակային բռնաբարության էր ենթարկվել, այնուհետև կրակել էին նրան վրա:  Կարծեցի՝ ինչ-որ պատմություն է, հետո արդեն մի քանի ամսում նման վիճակում հայտնված տասնյակ կանանց բուժեցի: Արդեն դաժան բռնաբարված 50 հազար կանանց ու աղջիկների եմ բուժել:

Աշխատանքը, որը մենք անում ենք, տրավմատիկ է: Բազմիցս եմ ունեցել զգացողություն, որ հասել եմ իմ հնարավորությունների վերջին: Կանայք են ինձ ուժ տալիս: Երբեմն այնպիսի լուրջ վնասվածքով են գալիս, որ ուզում եմ լաց լինել: Հարց եմ տալիս ինձ՝ ինչպե՞ս եմ առաջ գնալու, երբեմն նույնիսկ զարմանում են, թե ինչպես կարող են այդ կանայք վերականգնեն իրենց կյանքը որպես կին: Վիրահատությունից հետո երբ արթնանում են, առաջին հարցը տալիս են՝ ինչպես են երեխաները:

Այդ կանանց ուժն է ինձ ուժ տալիս շարունակել աշխատել»:

Հիշեցնենք, որ «Ավրորա-2017» մրցանակաբաշխությունը կայանալու է մայիսի 28-ին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}