Ռազմական համագործակցության պայմանագիր՝ Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև
Թորքիայի կառավարությունը վավերացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ կնքած պայմանագիրը ռազմական արդյունաբերությունում համագործակցելու մասին:
Գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթին:
Համաձայն վերոնշյալ պայմանագրի՝ կողմերը մտադիր են զարգացնել պաշտպանական համատեղ արդյունաբերության հնարավորությունները: Նպատակ է դրվել համագործակցել ոչ միայն պաշտպանական արդյունաբերությունում, այլ մի շարք այլ ոլորտների արդյունաբերությունում:
Աղբյուրը նշում է, որ կողմերը համագործակցելու են մասնավորապես զինամթերքի, զենքերի պահեստամասերի, տեխնիկական սարքավորումների արտադրության, վերանորոգման, արդիականացման համատեղ ուսումնասիրությունների հարցերի շուրջ:
Կողմերը համագործակցելու են նաև գիտության ասպարեզում, որն ուղղվելու է դեպի ռազմական ոլորտ:
Պաշտպանական ոլորտում համագործակցությունը սկսելու համար կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որի կազմում կլինեն երկու երկրների ներկայացուցիչները հավասար քանակով:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Իրանի վերընտրված նախագահ Ռուհանիին շնորհավորել է 4 օր անց
- Իրանը նոր բալիստիկ հրթիռ կարտադրի
- Հասան Ռոհանի. Սաուդյան Արաբիան զենք է գնում, Իրանը՝ այդ զենքից կարտադրի
- Ադրբեջանը միացել է Իրանը մեկուսացնելու՝ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա «դաշինքի» արշավին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ